Պատերազմից հետո Արցախում առկա սոցիալական, առողջապահական, կրթական կարիքներն առավել ստույգ գնահատելու, առարկայական խնդիրները վեր հանելու և դրանց լուծմանը միտված նպատակային քայլեր ձեռնարկելու նպատակով նախաձեռնել ենք
Սիրելի՛ արցախցիներ
Պատերազմից հետո Արցախում առկա սոցիալական, առողջապահական, կրթական կարիքներն առավել ստույգ գնահատելու, առարկայական խնդիրները վեր հանելու և դրանց լուծմանը միտված նպատակային քայլեր ձեռնարկելու նպատակով նախաձեռնել ենք իրականացնել կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում մեր հարցազրուցավարները կայցելեն ձեր բնակարաններ՝ իրականացնելով համապատասխան հարցումներ և յուրաքանչյուրից տեղեկանալով այն խնդիրների մասին, որոնց լուծումն առաջնահերթ է տվյալ անհատի ընտանիքում:
Մեր աշխատակիցները կունենան անվանաքարտեր, որոնց վրա գրված կլինեն վերջիններիս տվյալներն ու հետադարձ կապի միջոցը՝ հնարավորություն տալով հավաստիանալու, որ մասնակցում եք մեր կողմից իրականացվող ծրագրին:
Հարցումը կիրականացվի Արցախի բոլոր բնակավայրերի բնակիչների շրջանում՝ թույլ տալով երևան հանելու նաև այն խնդիրները, որոնք պայմանավորված են նաև կեցության համապատասխան վայրի առանձնահատկություններով:
Տեղեկացնում ենք նաև, որ ձեր անձնական տվյալները կմնան գաղտնի, իսկ այն խնդիրները, որոնք կբացահայտվեն հարցման արդյունքում, կօգնեն առաջիկայում մշակել Արցախի ազգաբնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծմանը միտված կոնկրետ ծրագրեր:
Ակնկալում ենք յուրաքանչյուրիդ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով կյանքի կոչելու Արցախն ու արցախցիներին սոցիալապես անխոցելի դարձնելու հերթական ծրագիրը:
, որի շրջանակներում մեր հարցազրուցավարները կայցելեն ձեր բնակարաններ՝ իրականացնելով համապատասխան հարցումներ և յուրաքանչյուրից տեղեկանալով այն խնդիրների մասին, որոնց լուծումն առաջնահերթ է տվյալ անհատի ընտանիքում: