Արցախի Հանրապետությունում հաշվառված և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում փաստացի բնակված, բայց հաշվառում չունեցող քաղաքացիներին ամսական կտրամադրվի 68,000 դրամի չափով աջակցություն՝ 4 ամիս ժամկետով։
Բացառություն են կազմում 18-ից 63 տարեկան հաշմանդամություն չունեցող տղամարդիկ։
Կանայք աջակցությունը կստանան՝ ԱՆԿԱԽ ԱՇԽԱՏԵԼՈՒ/ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ:
Երեխաների դրամական օգնությունը կտրամադրվի ծնողին՝ անկախ վերջինիս միջոցառման շահառու լինելու հանգամանքից։
63 տարին լրացած կենսաթոշակառուներն ու 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք դիմում գրելու անհրաժեշտություն չունեն. վերջիններս աջակցությունը կստանան իրենց կենսաթոշակի/նպաստի հետ մեկտեղ՝ իրենց կենսաթոշակը/նպաստը ստանալու եղանակով։
Դիմումները շահառուները կլրացնեն ՄԵԿ ԱՆԳԱՄ՝ 4 ամիսների համար։ Եթե անձի կարգավիճակի փոփոխություն լինի, տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով կարտացոլվի համակարգում՝ ներկայացնելով համապատասխան կարգավորումը։
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ օոliոe.ssa.am կայքէջի միջոցով։
Դիմումները կընդունվեն ընթացիկ տարվա փետրվարի 25-ից մինչև հունիսի 15-ը։