ԱՀ աշխատանքի սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել է «Եռանկյուն մարդասիրական սերունդ» (Triangle Génération Humanitaire) ֆրանսիական ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչների հետ

Այսօր՝ փետրվարի 8-ին, ԱՀ աշխատանքի սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել է «Եռանկյուն մարդասիրական սերունդ» (Triangle Génération Humanitaire) ֆրանսիական ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց հետպատերազմական Արցախի սոցիալական և մարդասիրական կարիքներն ուսումնասիրելու և այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման համար՝ նշելով, որ առանձնահատուկ կարևոր է նման աշխատանքներում կիրառել այնպիսի մեխանիզմներ, որոնք արցախցիների սոցիալական խնդիրների ճիշտ գնահատմամբ, ավելի արդյունավետ կդարձնեն օգնությունների հասցեականությունն ու թիրախային խմբերի վեր հանումը՝ պատրաստակամություն հայտնելով նման ծրագրերի շուրջ փոխգործակցել կազմակերպության հետ:
Հյուրերը նախարարին են ուղղել Արցախում տիրող սոցիալական իրավիճակի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, քննարկել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներում կազմակերպության ներգրավվածության հնարավորություններն ու կիրառելի եղանակները:
Ամփոփելով նախորդ այցելության ժամանակ ներկայացված համագործակցության առաջարկները՝ կողմերը համաձայնություն են ձեռք բերել խորացնել դրանք և հնարավորության սահմաններում համատեղ աշխատել նաև նոր ծրագրերի շուրջ:
ԿԻՍՎԵԼ