ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի վարչության և ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամներին

Այսօր՝ փետրվարի 4-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի վարչության և ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամներին՝ քննարկելով միության կողմից Արցախում իրականացվող ծրագրերը։
Ողջունելով հյուրերին՝ Մ. Թանդիլյանը հույս է հայտնել, որ Հայ օգնության միության հետ հետագա համագործակցությունը կդառնա առարկայական՝ վերջիններիս կողմից արցախահայությանն առաջարկվող աջակցության համար ընտրվելով թիրախային խմբեր։
Հյուրերը նախարարին են ներկայացրել Արցախում իրականացվող ծրագրերի մանրամասները, համաձայնություն հայտնել առաջիկայում փոխգործակցել գործնական ծրագրերի շուրջ։
Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղահանված արցախցիներին տրվող աջակցության ծրագրերի շրջանակներում կիրառել համագործակցության արդյունավետ մեխանիզմներ։
ԿԻՍՎԵԼ