Այսօր՝ հունվարի 29-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ, այցելել է ՍՕՍ մանկական գյուղեր, որտեղ ներկայումս գտնվում են Արցախի գիշերօթիկ հաստատություններից պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սաները։
Երկու գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են երեխաների հետ, զրուցել նրանց առօրյայի վերաբերյալ, իրենց մակագրությամբ և ստորագրությամբ գրքեր բաժանել նրանց՝ համապատասխան այն մասնագիտական նախընտրության, որոնց մասին երեխաները հայտնել էին նախօրոք հանձնարարված՝ «Ես ապրելու եմ Հայաստանում կամ Արցախում և դառնալու եմ…» թեմայով շարադրությունների մեջ։ 61երեխա՝ 6-ից 18 տարեկան, մասնակցել են մրցույթին. լավագույնն ընտրված երկու շարադրությունների հեղինակներն արժանացել են առաձնահատուկ պարգևների։
– Շարադրությունների մեջ ընտրել լավագույնին շատ դժվար էր, – իր խոսքում նշել է Մանե Թանդիլյանը՝ շեշտելով, որ անչափ տպավորված է թե երեխաների գրագիտությունից և թե հայրենասիրության ու գիտակցության այն բարձր աստիճանից, որ դրսևորում են մանուկները։