Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և այդ պատճառով բժշկական հաստատություններում բուժվող (բուժված) անձանց, ովքեր չունեն (կամ չեն ունենա) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ, կտրամադրվի ֆիանանսական օժանդակություն

Մասնավորապես․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած վերոնշյալ խմբի շահառու հանդիսացողները (այսուհետ՝ շահառու) կստանան միանավագ՝ 500 000 դրամի չափով ֆինանսական օժանդակություն:

Սոցիալական ծրագրի շահառուների դիմումները կընդունվեն էլեկտրոնային եղանակով՝ փետրվարի 6-ից (անձնագրի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալների մուտքագրումը պարտադիր է)։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն ընթացիկ տարվա ապրիլի 15-ն է:

Սոցիալական աջակցության գումարը կտրամադրվի բացառապես բանկային փոխանցման միջոցով՝ դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու եղանակով:

ԿԻՍՎԵԼ