ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պետք է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և ստորագրել օրենսդրությամբ նախատեսված համապատասխան հայտարարությունը:

Անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման կարգն ապահովելու նպատակով, առաջարկում ենք այն քաղաքացիներին, ովքեր անցած տարվա հոկտեմբեր ամսից մինչև ընթացիկ տարվա հունվար ամիսը ներառյալ, բանկում չեն ստորագրել այդ հայտարարությունը, այցելեն Արցախբանկի ցանկացած մասնաճյուղ՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը:

ԿԻՍՎԵԼ