Ստեփանակերտի բնակիչների կենսաթոշակները կվճարվեն միայն Արցախփոստի կողմից (թղթային ցուցակներով)՝ կենսաթոշակի գումարները կենսաթոշակառուի բնակության վայրում (հասցեում) վճարելու միջոցով։
Տարհանված շրջանների (բնակավայրերի) բնակիչների կենսաթոշակները կվճարվեն Հայփոստի և Արցախփոստի մասնաճյուղերում, այսինքն և ՀՀ-ում և ԱՀ-ում։
Արցախի վերահսկողության տակ գտնվող շրջանների (բնակավայրերի) կենսաթոշակները կվճարվեն թե Արցախփոստի կողմից՝ թղթային ցուցակներով, թե ՀՀ-ում՝ Հայփոստի մասնաճյուղերում (ՀՀ-ում գտնվող անձանց վճարումները կատարելու համար)։