Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունվարի 15-ին, ժամը 15։00-ից 17։00-ը, Ստեփանակերտ քաղաքի Վալլեքս Գարդեն հյուրանոցային համալիրի սրահում տեղի կունենա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000+) տնօրեն Վարուժան Ավետիսյանի հանդիպումը զինծառայողների ընտանիքների հետ։
Հանդիպման նպատակն է՝ նրանց մանրամասն իրազեկելու հիմնադրամի ծրագրին շահառու դառնալու ընթացքին, պատասխանելու ծրագրի հետ կապված հարցերին։
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մեկնաբանություններում + դնել՝ մասնակիցների թվաքանակը ճշտելու նպատակով։