Աշխատանքի հրավեր
Տեղեկացնում ենք, որ ընթացքի մեջ են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական նոր մարմնի կազմավորման աշխատանքները, որի կազմում կգործի բժշկասոցիալական փորձաքննական նոր հանձնաժողով:
ԲՍՓ հանձնաժողովի կազմի ձևավորման նպատակով աշխատանքի ենք հրավիրում բժիշկների՝ հետևյալ մասնագիտություններով.
- վիրաբույժ.
- նյարդաբան.
- թերապևտ։
Ցանկացողները կարող են մինչև 2021թ. հունվարի 22-ը ներառյալ դիմել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարին՝ ներկայացնելով աշխատանքային փորձի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։
Մանրամասների համար դիմեք հետևյալ հեռախոսահամարով՝ 047 95 10 93: