2021թ. հունվարի 1-ից Արցախում ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները. Մանե Թանդիլյան

2021թ. հունվարի 1-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 դեկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«1-ին երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300.000 դրամ՝ նախկին 100.000 դրամի փոխարեն
2-րդ երեխայի ծննդյան միանվագ  նպաստը սահմանվում է 300.000 դրամ՝ նախկին 200.000 դրամի փոխարեն
Երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկի կամ միակ ծնողի հաշմանդամության խումբ ունենալու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 500.000 դրամ
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամենամսյա նպաստը սահմանվում է 27.000 դրամ՝ նախկին 15.000 դրամի փոխարեն
Քայլ առ քայլ, մենք շարունակում ենք ստեղծել ապրելու և արարելու անհրաժեշտ պայմաններ։ 2021 թվականը պետք է դառնա Արցախի նոր տեսլականի կերտման սկիզբը, որտեղ իրենց մեծ ներդրումն են ունենալու Արցախի երեխաները»,- ասված է Թանդիլյանի գրառման մեջ:
ԿԻՍՎԵԼ