«Աշխարհում խաղաղությունը թելադրում են ուժեղները։ Ուժը ենթադրում է հզոր զենքի պահուստ. զինվեք գիտելիքներով, սիրելի՛ փոքրիկ արցախցիներ». Մանե Թանդիլյան

Ստեփանակերտի համար 3 դպրոցում ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողների կողմից համառուսաստանյան մանկապատանեկան «Յունարմիա» հասարակական շարժման ներկայացուցիչների հետ համատեղ անցկացրած՝ «Յունարմիան՝ Ղարաբաղի երեխաներին» միջոցառմանը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին, ներկա է գտնվել նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
Ողջունելով և երախտագիտություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ Մ. Թանդիլյանն իր խոսքում ուղերձ է հղել նաև դպրոցականներին. «Աշխարհում խաղաղությունը թելադրում են ուժեղները։ Ուժը ենթադրում է հզոր զենքի պահուստ. զինվեք գիտելիքներով, սիրելի՛ փոքրիկ արցախցիներ»,-մասնավորապես նշել է նա։
ԿԻՍՎԵԼ