Մանե Թանդիլյանն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ հանդիպում ունենալով շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի և Քաշաթաղի ու Շուշիի շրջանների պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են շտաբի կողմից իրականացվող աշխատանքները, անդրադարձել այդ համատեքստում Արցախի սոցիալական գերատեսչության դերակատարությանը:
Այնուհետև Մանե Թանդիլյանը հանդիպել է Քաշաթաղի բնակիչների հետ՝ ծանոթանալով նրանց կողմից բարձրացվող խնդիրներին, մատնանշել այդ ուղղությամբ իրականացվելիք առաջիկա անելիքները:
Օրվա երկրորդ կեսին նախարարն այցելել է Երևանում գործող պահեստներ, որտեղից օժանդակություն է բաժանվում Արցախից տեղահանված քաղաքացիներին:
ԿԻՍՎԵԼ