ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ։
Հանդիպման առանցքային թեման պատերազմի հետևանքով Արցախում առաջացած սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ընթացիկ ծրագրերի քննարկումն ու առաջիկայում նոր աշխատանքների ընթացքավորումն էր։
Հանդիպման մասնակիցները ևս մեկ անգամ վերահաստատեցին արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղությամբ տարվող աշխատանքները՝ որպես առաջնահերթություն ամրագրելն ու սերտ համագործակցության միջոցով այդ ծրագրերը հասցեական և արդյունավետ դարձնելը։
ԿԻՍՎԵԼ