Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է

Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է.

1992 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր:

Իրականացվող սոցիալական քաղաքականության առաջնային ուղղությունները պիտի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանն ինտեգրման ճանապարհին արգելքների վերացումը, արժանապատիվ կրթություն ստանալու ապահովումը, աշխատելու հնարավորության երաշխիքը:

Ցավոք անհերքելի է այն փաստը, որ պատերազմը ծանր հետևանքներ է թողել, որի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կտրուկ աճել է մեր հանրապետությունում: Մենք բոլորս քաջ գիտակցում ենք առօրյա կյանքում հաշմանդամություն ունեցող անձանց հանդիպող բազում դժվարություններն ու արգելքները, քանի որ այս խնդիրը ոչ միայն սոցիալական, այլև բարոյահոգեբանական նշանակություն ունի:

Համոզված եղեք, որ մենք շարունակելու ենք տարբեր ծրագրերի շրջանակներում իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության միջոցառումներ՝ ուղղված նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը, ընթացակարգերի պարզեցմանը, նրանց համար հնարավորինս հավասար պայմանների և հնարավորությունների ստեղծմանը, բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության ու զբաղվածության խնդիրների լուծմանը:

Սիրելի հայրենակիցներ, մենք բոլորս ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը Արցախի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին երջանկություն, բարեկեցություն:

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մ. Թանդիլյան

ԿԻՍՎԵԼ