Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, ԱՀ տարածքային կառավարման և զարգացման, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների գերատեսչությունների ղեկավարների, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի և մի շարք այլ հանդիպումների մասին

Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը շուտափույթ վերականգնելու և դրա հետևանքով բնակչության սոցիալական խնդիրներին համակարգված և արդյունավետ լուծումներ տալու մեխանիզմները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սերտ համագործակցություն ծավալել՝ ծրագրերի իրականացման գործընթացում հնարավորինս կարճ ժամանակամիջոցում արդյունքներ արձանագրելու նպատակով:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանը:
Օրվա երկրորդ կեսին Մանե Թանդիլյանը նույնատիպ հանդիպումներ է ունեցել նաև ԱՀ տարածքային կառավարման և զարգացման , ինչպես նաև էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների գերատեսչությունների ղեկավարների հետ, այցելել Ասկերանի շրջան՝ տեղում հանդիպում ունենալով Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանի հետ:
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարն այսօր նաև այցելել է Ստեփանակերտ քաղաքում գործող սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների պահեստներ՝ անձամբ ծանոթանալու քաղաքացիներին տրվող օժանդակության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
ԿԻՍՎԵԼ