ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը, ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը, ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին.
– Հարգելի՛ տիկին Բաթոյան
Շնորհավորանքներս եմ հղում Ձեզ և ամբողջ հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի բերկրաշատ առիթով:
Մեր միասնական Հայրենիքի տոնը մեծ խորհուրդ է կրում իր մեջ՝ հայ ժողովրդի լինելիության և հարատևության առանձնահատուկ գաղափար, որի պահպանման և հզորացման ճանապարհին պատասխանատվություն ստանձնածներս, պարտավոր ենք ճիգ և եռանդ չխնայել՝ ապագա սերունդներին ավելի ապահով և բարեկեցիկ, անկախ և ազատ պետություն կտակելու համար:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայրենիքի անկախության տարեդարձը՝ բարեմաղթում եմ նորանոր հաջողություններ և ամենայն բարիք ազգանպաստ ծրագրեր իրականացնելու ճանապարհին:

 

ԿԻՍՎԵԼ