Շարունակվում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագիրը

Հարգելի հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ շարունակվում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագիրը, որի նպատակն է՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովումը:

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման, ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների, պետական, պատմական հուշարձանների, թանգարանների հարակից տարածքների, գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքները:

Ծրագիրն առաջնահերթության կարգով իրականացվում է Արցախի   Հանրապետության շրջաններում:

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը կոչ է անում բոլոր համայնքների ղեկավարներին, ովքեր ծրագրից դեռևս չեն օգտվել, ցուցաբերել ակտիվություն՝ ընդգրկվելով սույն ծրագրում:

 

ԿԻՍՎԵԼ