Հոդվածի մատուցման նորամուծությունն այն է, որ ինֆոգրաֆիկայի միջոցով ընթերցողին հնարավորություն է տրվում ինքնուրույն համեմատել թե՛ յուրաքանչյուր ժամանակահատվածի, թե՛ երկու տարբեր ժամանակահատվածների ցուցանիշները։
Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել է 2020թ. հունվար-հունիս ժողովրդագրական որոշ ցուցանիշների վերաբերյալ տվյալները:
Պետք է փաստել, որ Արցախի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը դանդաղ, բայց աճում է: 2020թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ԱՀ բնակչությունը կազմել է 148795 մարդ, որը 2019թ. հունվարի 1-ի համեմատ աճել է 777 մարդով կամ 0.5%-ով:
Որոշ ցուցանիշների վերաբերյալ 2020թ․ հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ունենք հետևյալ պատկերը․
- Ծնունդներ՝ 980, աճել է 7-ով,
- Մահացածներ՝ 596, աճել է 23-ով։ Ունենք մահվան դեպքերի աճ, COVID-19-ի պատճառով մահվան դեպքեր չեն արձանագրվել:
- Եկողներ՝ 251, աճել է4-ով: Ժողովրդագրական այս ցուցանիշի աննշան աճը պայմանավորված է սահմանափակումների հետ՝ համավարակի պատճառով:
- Մեկնողներ՝ 258, նվազել է 111-ով: Այս ցուցանիշի նվազումը պայմանավորված է ելքի սահմանափակումների հետ՝ համավարակի պատճառով:
- Ամուսնություններ՝ 108, նվազել է 219-ով։ Նման շեշտակի նվազման հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել հարսանեկան բազմամարդ արարողությունների արգելքը, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 1-ից սպասվող ամուսնության միանվագ նպաստի չափի ավելացումը:
- Ամուսնալուծություններ՝ 57, նվազել է 39-ով։ Հնարավոր է, որ դեպքերի նվազումը պայմանավորված է COVID-19-ի պատճառով դեպքերի ոչ լրիվ գրանցման հետ: