ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը՝ գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց համար, Ստեփանակերտ քաղաքում կազմակերպում է մասնագիտական ուսուցման դասընթացներ՝ «դերձակ» մասնագիտությամբ:
Դասընթացները տեղի կունենան «Գրեյթ Փարթներս» ընկերությունում և կվարեն փորձառու մասնագետներ: Մասնագիտական ուսուցման արդյունքներով լավագույներին՝ ընկերությունը, վերջիններիս ցանկության դեպքում, պատրաստ է կարի արտադրամասում ընդունել աշխատանքի:
Մանրամասն տեղեկությունների համար ցանկացողները կարող են մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը դիմել նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության գործակալություն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 047 94 21 40: