Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը հանդիպել է ԱՀ Նախագահի խորհրդական – նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ` Սփյուռքի հարցերով, Ազատուհի Սիմոնյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Սփյուռքի մեր մի խումբ հայրենակիցների կողմից նոր նախաձեռնության իրականացման գաղափարը, որի հիմքում խիստ կարիքավոր ընտանիքների բացահայտումը և նրանց երեխաներին աջակցության ցուցաբերումը կլինի: Քննարկվել են Արցախում ծրագրի իրագործման արդյունավետությունն ապահովելու մեխանիզմները, անդրադարձել դրանց առնչվող այլ հարցերի:
Հանդիպման առանցքային թեման լիբանանահայությանն օժանդակություն տրամադրելուն, Արցախում լիբանանահայերին ընդունելու՝ երկրի Նախագահի հայտարարությունը կյանքի կոչելուն և դրա համար բարենպաստ նախադրյալներ ստեղծելուն էր վերաբերվում, որի ուղղությամբ կողմերը երկար և մանրակրկիտ քննարկում ունեցան՝ անդրադառնալով վերաբնակեցման գործող ծրագրերին և առաջիկայում այդ ուղղությամբ փոփոխություններ անելու առաջարկներին:
Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել սերտ համագործակցությունը՝ նպաստելով ինչպես Սփյուռքի մեր հայրենակիցների հետ կապերի խորացմանը, այնպես էլ Արցախում յուրաքանչյուր հայի ապրելու ցանկությունն իրականություն դարձնելուն: