Օգոստոսի 21-ին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միության» անդամներին։
Նախարարն իր ուրախությունն է հայտնել նման միության ստեղծման համար՝ հավաստիացնելով որ նախարարությունը, հնարավորության շրջանակներում, իր նպաստը կունենա միության կողմից ձեռնարկվող աշխատանքների իրականացման հարցում:
Կազմակերպության հիմնադիր նախագահ Կարմեն Ասլանյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձել է իրենց կողմից իրականացվող աշխատանքներին՝ այդ համատեքստում կարևորելով նախարարության հետ համատեղ անելիքների նշանակությունը:
Այնուհետև ներկաները հանդես են եկել մի շարք ծրագրերի իրականացման առաջարկներով, քննարկել սոցիալական բնույթի խնդիրներ, որոնց առնչվում են թոշակի անցած սպաներն, ինչին ի պատասխան, Մ. Վիրաբյանն ընդգծել է. «Իմ համոզմամբ, Արցախի յուրաքանչյուր քաղաքացի , անկախ այն հանգամանքից, թոշակառու է, թե ոչ, պետք է ունենա սոցաիալապես արժանավայել կենսապայմաններ, որի ուղղությամբ և աշխատում ենք»: