Օգոստոսի 20-ին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը հանդիպել է Գրեյթ Փարթներս ընկերության տնօրեն Սերգեյ Մելքումյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության և ընկերության միջև համագործակցության հնարավորությունները, մասնավորապես պայմանավորվածություն Է ձեռք բերվել աշխատանք չունեցող անձանց՝ ըստ ցանկության, նախարարության աջակցությամբ, ընկերության կարի արտադրամասում հնարավորություն ընձեռնել փորձուսուցում անցնելու, որից հետո աշխատանքի մեջ լավագույնս իրենց դրսևորածները նույն արտադրամասում կապահովվեն աշխատանքով:
Այնուհետև Միքայել Վիրաբյանը շրջել է արտադրամասում, ծանոթացել շենքային և աշխատանքային պայմաններին:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Նոր առաջարկ՝ կարի արտադրամասում աշխատելու ցանկություն ունեցողներին