ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն օգոստոսի 17-ին հանդիպել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ:
Միքայել Վիրաբյանը, շնորհավորելով Բ. Լամոնին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ, իր խոսքում բարձր է գնահատել ԿԽՄԿ մարդասիրական առաքելության իրականացումն Արցախում, ընդգծելով, որ անհրաժեշտություն կա գերատեսչության և առաքելության միջև հետագա փոխգործակցությունը հասցնելու ավելի բարձր մակարդակի՝ այդ հարաբերություններում լինելով առավել ուշադիր և գործընկերային, գործունեության ընթացքում ծագող հարցերին տալ այնպիսի հանգուցալուծում, որի միջոցով հնարավոր կդառնա Արցախում մարտահրավեր նետելու սոցիալական լարվածությանը:
Բ. Լամոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ անհրաժեշտ է համարում նման հանդիպումների անցկացումը, որոնք խթան կհանդիսանան անելիքները լավագույնս պատկերացնելու և կազմակերպելու համար:
Այնուհետև հանդիպման մասնակիցները քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել համավարակի պայմաններում դրանց իրականացման առանձնահատկություններին:
Վերջում կողմերը վստահություն են հայտնել առաջիկա հանդիպումների անցկացման առումով ՝ երկուստեք կարևորելով համատեղ իրականացվելիք աշխատանքների անհրաժեշտությունն ու հասցեականությունը:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՆԵՏԵԼՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ. ՄԻՔԱՅԵԼ ՎԻՐԱԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԽՄԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ...