Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը հանդիպել է «Առաջ Արցախ » երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ, ԱՀ պետնախարարի օգնական Արթուր Հայրապետյանի հետ:
Միքայել Վիրաբյանն իր խոսքում նշել է, որ կարևորում է հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներն ու պատրաստ է համագործակցության եզրեր գտնել բոլորի հետ:
Արթուր Հայրապետյանը, շնորհավորելով Մ.Վիրաբյանին նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ, համոզվածություն է հայտնել, որ նախարարության և հասարակական կազմակերպության միջև սերտ փոխգործակցությունը հնարավոր կդարձնի նպատակային ծրագրերի կյանքի կոչումը:
Այդ համատեքստում Ա.Հայրապետյանը հանդես է եկել՝ հասարակության խոցելի խավերի համար սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման առաջարկությամբ:
Նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել համագործակցել կազմակերպության հետ՝ առաջնային համարելով կյանքի կոչվելիք ծրագրերի հասցեականությունը:
Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ առաջիկայում քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր, մշակել ծրագիր և ակտիվորեն ներգրավվել դրանց իրականացման ընթացքին: