Մարտակերտի շրջանի բազմազավակ ընտանիքները կապահովվեն բնակարաններով

ԱՀ պետական բյուջեի միջոցներով Մարտակերտի շրջանի 30 բազմազավակ  ընտանիքների համար ձեռք կբերվեն կամ կկառուցվեն բնակարաններ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ   զրույցում  ասել է Մարտակերտի  շրջվարչակազմի  ղեկավար   Հայկ  Բախշիյանը:
Նրա  խոսքով՝   հայտ   ներկայացրած   8  ընտանիքների  համար  կգնվեն   բնակարաններ, 15-ի մասով դեռ   քննարկումներ  են  ընթանում, իսկ  մյուսների  համար  կկառուցվեն   նոր  տներ: Նախատեսվում  է   ծրագիրն  ավարտել   մինչև  2021  թվականը:
«Շրջանում  ունենք  բազմազավակ ևս  111 ընտանիք: Բնակարանային   հարցերը, ինչպես  բոլոր    շրջաններում, այնպես  էլ  Մարտակերտում  լուրջ   է: Տարեցտարի   ծնունդների  թիվն  ավելանում  է  մեր   շրջանում, ինչը, իհարկե,  ողջունելի  է, սակայն դրան  զուգահեռ պետք  է կարողանանք ապահովել բնակարններով: Բազմազավակ  ընտանիքների   բոլոր   հայտերը  կբավարարենք»,-ավելացրել  է  Հ. Բախշիյանը:
ԿԻՍՎԵԼ