ԶՈՀՎԱԾ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ԿԼԻՆԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն ընդունել է ԱՀ Զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Արթուր Առստամյանին և Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում Միքայել Վիրաբյանը կարևորել է կառույցների գործունեությունը՝ վստահեցնելով, որ դրանք կգտնվեն իր մշտական ուշադրության և հոգածության ներքո: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և փոխգործակցության առաջարկի համար՝ հյուրերը նախարարին են ներկայացրել կառույցների գործունեության ընթացքում առաջացող խնդիրները, առանձնացրել հիմնական ուղղություններն ու արել համապատասխան առաջարկներ:

ԿԻՍՎԵԼ