Ստեփանակերտ քաղաքում բնակելի տների և բնակարանների վարձակալությամբ զբաղվող քաղաքացիներին ի գիտություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ տարբեր սոցիալական խմբերին պատկանող քաղաքացիներին բնակվարձի փոխհատուցման ծրագրում ընդգրկելու նպատակով իրականացվում է Ստեփանակերտ քաղաքում վարձակալությամբ տրվող բնակելի տների և բնակարանների հաշվառում:
Ցանկացողները կարող են մինչև 2020թ. օգոստոսի 31-ը դիմել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն հետևյալ հասցեով՝ ք.Ստեփանակերտ Ազատամարտիկների 54 N 106 աշխատասենյակ, էլ.հասցե՝ mss.nkr@mail.ru կամ զանգահարել՝ 047 97 07 63 հեռախոսահամարով:

ԿԻՍՎԵԼ