Այսօր Սոցիալական աշխատողի օրն է

Հարգելի գործընկերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010թ. դեկտեմբերի 28-ի <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական աշխատողի օրը նշելու մասին>> N 888-Ն որոշմամբ Արցախի Հանրապետությունում հունիսի 10-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:

Սոցիալական աշխատողի գործունեության հիմնական առաքելությունն է օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին և պարզապես կարիքավորին:

Յուրաքանչյուր օր սոցիալական աշխատողների ուսերին են ծանրանում կենսաթոշակառուների, հաշմանդամների, անապահով ընտանիքների, առանց խնամքի մնացած երեխաների, պարզապես կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց բազում հիմնախնդիրներ: Ահա այստեղ է, որ անչափ կարևորվում է սոցիալական աշխատողների փորձն ու գիտելիքները, կարեկցանքը, նվիրվածությունն ու բարեխղճությունը:

Մարդկանց սոցիալական պաշտպանությունն այսօր Արցախի Հանրապետության իշխանությունների գործունեության գերակա ուղղություններից է, և կարևոր է, թե այդ մարդկանց կողքին ինչ որակների ու մասնագիտական կարողությունների տեր սոցիալական աշխատողներ են կանգնած:

Հարգելի գործընկերներ, համոզված եմ, որ Ձեր ուշադիր ու հոգատար վերաբերմունքով, խղճի ու պարտքի բարձր զգացումով այսուհետ ևս կիրականացնեք սոցիալական աշխատողի Ձեր առաքելությունը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն ու աշխատանքային հաջողություններ:

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

ՍԱՄՎԵԼ ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

ԿԻՍՎԵԼ