Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը հայտնում է, որ ԱՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն մայիսի 9-ի՝ Շուշիի ազատագրման 28-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակի կապակցությամբ հատկացվում են միանվագ դրամական օգնություն հետևյալ անձանց՝
- Հաշմանդամ զինծառայողներին՝ 10000-ական դրամ,
- Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝ 16000-ական դրամ,
- Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած)՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամներին՝ 40000-ական դրամ,
- «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) անձանց ընտանիքների անդամներին՝ 40000-ական դրամ,
- Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորներին՝ 50000-ական դրամ:
- Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին՝ 300000-ական դրամ,
- Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձանց՝ 50000-ական դրամ,
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին՝ 300000-ական դրամ,
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձանց՝ 50000-ական դրամ,
- Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին՝ 100000‑ական դրամ,
- Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հավասարեցված անձանց՝ 50000-ական դրամ,
- Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում զինծառայություն անցած, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում թիկունքում անձնազոհ աշխատանքի կամ անբասիր ծառայության համար պարգևատրված անձանց՝ 11000-ական դրամ:
Դրամական օգնության վճարումները կիրականացվեն ս.թ. մայիսի 7-ից Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող «Արցախփոստ» ՓԲԸ բաժանմունքների կողմից՝ ըստ քաղաքացիների հաշվառման (բնակության) վայրի։