ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Ս.Ավանեսյանի ուղերձը Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛   հայրենակիցներ

Շնորհավորում եմ ձեզ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:

Հանրության կյանքում աշխատանքը մշտապես կարևորվել է, իսկ արժանապատիվ աշխատանքն՝ առավել ևս, քանզի այն ոչ միայն օջախի ու երկրի ամրապնդման, այլև լիարժեք կյանքի ապահովման միակ  գրավականն է: Այսօր էլ արցախցին ջանք ու եռանդ չի խնայում սեփական հողի շենացման, հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման գործում:

Մենք չպետք է ընկրկենք դժվարությունների առջև և պետք է հնարավոր բոլոր միջոցներով փորձենք գտնել մեր երկրում աշխատանքով բարիք ստեղծելու, սեփական գիտելիքները խորացնելու, ունակությունները մշտապես զարգացնելու արդյունավետ ուղին:

Կրկին շնորհավորում եմ ձեզ աշխատանքի օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, հավատ վաղվա օրվա հանդեպ՝ հանուն մեր երկրի շենացման և մեր ընտանիքների բարօրության։

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար

Սամվել Ավանեսյան

ԿԻՍՎԵԼ