Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումների մասին

Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումների մասին

Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 15-ի <<Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումները հաստատելու մասին>> N 262-Ա որոշմամբ հաստատվել են հետևյալ միջոցառումները.
1. Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ ֆինանսական աջակցության տրամադրման միջոցառումը, որի շրջանակներում միանվագ ֆինանսական աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր երեխայի համար՝ 26 500 ՀՀ դրամի չափով:

Միջոցառման շահառու են հանդիսանում՝

1) մինչև երեք (ներառյալ) անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը կամ միակ ծնողը 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ազատվել են (է) աշխատանքից կամ չեն ունեցել աշխատանք.
2) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները:

Շահառուներին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելիս տվյալ ամսվա՝ Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 17-ի N 273-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված պետական նպաստները չեն վճարվում՝ բացառությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 17-ի N 273-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված պետական նպաստների, որոնք վճարվում են՝ անկախ ընտանիքին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելու հանգամանքից:

Միանվագ ֆինանսական աջակցության և միանվագ նպաստի իրավունք ունենալու դեպքում երեխայի համար ընտանիքին տրամադրվում է միանվագ նպաստը:

Մինչև երեք (ներառյալ) անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները միանվագ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով` հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ stepanakert-sag@mail.ru, martuni-sag@mail.ru, hadrut-sag@mail.ru, martakert-sag@mail.ru, shushi-sag@mail.ru, qashatax-sag@mail.ru, shahumyan-sag@mail.ru, askeran-sag@mail.ru, իրենց հաշվառման կամ բնակության վայրի՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն են ներկայացնում գրավոր դիմում, ամուսնության վկայականի պատճենը, երեխայի ծնողների կամ միակ ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, երեխայի (երեխաների) ծննդյան վկայական(ներ)ի պատճեն(եր)ը:

2. Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ նպաստների տրամադրման միջոցառումը, որի շրջանակներում միանվագ նպաստ է տրամադրվում յուրաքանչյուր երեխայի համար՝ 100 000 ՀՀ դրամի չափով:

Միջոցառման շահառու են հանդիսանում մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող այն ընտանիքները, որտեղ առկա են հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.

1) երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
2) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողն աշխատանք չի ունեցել.
3) միայնակ ծնողը ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Միանվագ նպաստի և միանվագ ֆինանսական աջակցության իրավունք ունենալու դեպքում երեխայի համար ընտանիքին տրամադրվում է միանվագ նպաստը:

Մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները միանվագ նպաստը ստանալու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով` հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ stepanakert-sag@mail.ru, martuni-sag@mail.ru, hadrut-sag@mail.ru, martakert-sag@mail.ru, shushi-sag@mail.ru, qashatax-sag@mail.ru, shahumyan-sag@mail.ru, askeran-sag@mail.ru, իրենց հաշվառման կամ բնակության վայրի՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն են ներկայացնում գրավոր դիմում, ամուսնության վկայականի պատճենը, երեխայի ծնողների կամ միակ ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, երեխայի (երեխաների) ծննդյան վկայական(ներ)ի պատճեն(եր)ը:

3. Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած չաշխատող միայնակ հղի կնոջը, ինչպես նաև չաշխատող այն հղի կնոջը, ում ամուսինը 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ չի ունեցել աշխատանք և 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ աշխատանքի չի ընդունվել, տրամադրվում է 100 000 ՀՀ դրամի չափով միանվագ ֆինանսական աջակցություն:

Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 15-ի <<Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Արցախի Հանրապետության քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> N 263-Ա որոշման համաձայն.

Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Արցախի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, ներդրումային ֆոնդերի, ներդրումային կազմակերպությունների, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների և այլ նմանատիպ գործունեություն ծավալողների) և աշխատանքից ազատվել են 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, տրամադրվում է միանվագ ֆինանսական աջակցություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Աջակցությունը տրամադրվում է այն քաղաքացուն, ով չի հանդիսացել Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 15-ի N 262-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածով նախատեսված միջոցառման (միանվագ նպաստի) շահառու:

ԿԻՍՎԵԼ