«Արցախֆոնդ» հիմնադրամի «Նոր կյանք, նոր հույս» բարեգործական ծրագրից օգտվել են Արցախում ապրող 3 և ավելի երեխաներ ունեցող 144 վերաբնակ ընտանիքներ

2019 թվականին մշակվել է Արցախի Հանրապետության պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացումն ապահովող 2020-2022 թվականների ծրագիրը և միջոցառոմների ցանկը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:

Նա նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ԱՀ տարածքում մշտական բնակություն հաստատած 25 ընտանիքների (98 անձ, որից 49-ը երեխա) տրվել են վերաբնակչի կարգավիճակ և համապատասխան ֆինանսական արտոնություններ՝ 8.8 մլն ՀՀ դրամ: «Իրականացվել է ԱՀ-ում մշտական բնակություն հաստատած վերաբնակ 125 ընտանիքներին  օգտագործման իրավունքով հատկացված  բնակելի տների և տնամերձ հողամասերի սեփականաշնորհման գործընթացը (Ասկերանում 12, Հադրութում՝ 16, Մարտակերտում՝ 15, Շահումյանում՝ 71, Քաշաթաղում՝ 11 ընտանիքներ):

Վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի շրջանակներում 42 համայնքում բնակվող 130 փախստականներին և 12 վերաբնակչներին տրամադրվել են  շինանյութ` 76 մլն ՀՀ դրամ արժողությամբ, կենցաղային և խոհանոցային սարքավորումներ՝ 7.9 մլն ՀՀ դրամ արժողությամբ: ԱՀ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում վերաբնակիչների համար վերակառուցվում է 4 բնակարան»,-մանրամասնել է նախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ Լիբանանի «Արցախֆոնդ» հիմնադրամի «Նոր կյանք, նոր հույս» բարեգործական ծրագրից օգտվել են  3 և ավելի երեխաներ ունեցող 144 ընտանիքներ, ընդ որում՝ 2019 թվականի ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 22.2 մլն ՀՀ դրամ:

ԿԻՍՎԵԼ