2019թ. 4-րդ եռամսյակի ընթացքում նախարարությունում գրանցվել է 3346 փաստաթուղթ, որից 1608-ը պաշտոնական գրություն, 119-ը ԱՀ օրենքներ և կառավարության որոշումներ, 13-ը օրենսդրական ակտերի նախագծեր, 1605-ը՝ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումներ, ներքին փաստաթղթաշրջանառության՝ 72 փաստաթուղթ և 4319 ելից փաստաթուղթ։
Չորրորդ եռամսյակում նախարարությունում գրանցվել է քաղաքացիներից ստացված 1605 գրավոր դիմումներ։ Ընդ որում՝ պաշտոնական գրություններից և քաղաքացիներից ստացված գրավոր դիմումներից 582-ը պատասխան չէին ակընկալում (տեղեկություններ, ցուցակներ, հաշվետվություններ, հրավերներ և այլն)։
Նշված դիմումների զգալի մասը՝ 1338-ը, կամ ամբողջ դիմումների 83.2%-ը վերաբերում էր քաղաքացիների տարբեր սոցիալական հարցերի լուծման համար ակընկալվող նյութական և ֆինանսական աջակցությանը: Բնակարանային և վերաբնակեցման հարցերին առնչվող դիմումներն ու գրությունները 70-ն էին, զբաղվածության մասին դիմումները՝ 14-ը, կենսաթոշակների վերահաշվարկմանը, վճարմանը, հարցումներին, ստաժի հաստատմանը վերաբերող դիմումները՝ 384-ը էին, սոցաջակցության հարցերով՝ դիմել են (պրոթեզ, հաշմանդամի սայլակ, լսողական սարք, ուղեգիր, գերեզմանաքարի տեղադրում և սոցաջակցությանը վերաբերող այլ հարցեր) 52 քաղաքացի:
Պետական նպաստների, ավանդների, ամուսնության և երեխաների ծննդյան նպաստի նշանակման, ընտանիքի և երեխաների հիմնահարցերին վերաբերող տարաբնույթ հարցերով դիմել են 27 քաղաքացի: Օրենսդրության պարզաբանմանը և իրավական այլ հարցերին վերաբերող դիմումները՝ 5-ն էին, հաշմանդամության կարգի սահմանման, փոփոխման, նոր փորձաքննություն անցնելու մասին դիմումները՝ 12-ը: Բարեգործական և այլ ծրագրերի մասին ստացվել է 67, ՊՈԱԿ-ներից՝ 69, իսկ այլ հարցերով՝ 1444 գրություններ:
Ընդ որում՝ ԱՀ նախագահի աշխատակազմ են դիմել 268, պետնախարարի աշխատակազմ՝ 85:
2019թ. 4-րդ եռամսյակում նախարարի մոտ կայացել է 13 ընդունելություն, որին մասնակցել են 110 քաղաքացիներ: