Ի գիտություն կենսաթոշակառուների

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակների չափերը:

Աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը 16 000 դրամի փոխարեն կսահմանվի 18 000 դրամ, առաջին 10 տարվա աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը 800 դրամի փոխարեն կսահմանվի 950 դրամ, զինվորական ծառայության ստաժի 1 տարվա արժեքը 1500 դրամի փոխարեն՝ 1600 դրամ:
Կախված այս չափերից՝ տարբեր աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուների կենսաթոշակների ավելացված գումարները կլինեն տարբեր: Զինծառայողների կենսաթոշակների չափերի բարձրացումը ևս կախված կլինի զինծառայության ստաժի տևողությունից:
Նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 26500 դրամ:
Սոցիալական կենսաթոշակները կբարձրանան՝ 25500-ից դառնալով 26500 դրամ:
Բարձրացված չափերով կենսաթոշակները՝ ներառյալ հունվարի 1-ից հետո վերահաշվարկված (ավելացված) գումարները կվճարվեն փետրվար ամսվա կենսաթոշակների հետ միասին:

ԿԻՍՎԵԼ