Շնորհավորանք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի  հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հիրավի Ամանորն ու Սուրբ Ծնունդը առանձնահատուկ խորհուրդ ունեն: Այդ խորհուրդը պայմանավորված է լուսավոր ապագայի հույսով ու հավատով, հավատարմության ու ներողամտության գիտակցումով, ընտանիքի ու հայրենիքի հանդեպ ունեցած սիրով և պատասխանատվությամբ:

Անցնող  տարվա ընթացքում հետևողական աշխատանքի արդյունքում մենք կարողացանք առաջընթաց արձանագրել  սոցիալական պաշտպանության ոլորտում՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր ու միջոցառումներ։ Ուզում եմ հավաստիացնել, որ հանրապետությունում իրականացվող սոցիալական ծրագրերը ոչ միայն շարունակություն են ունենալու, այլև կյանքի են կոչվելու նորերը: Վստահ եմ, որ 2020 թվականը կլինի նորանոր նվաճումների տարի:

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորելով գալիք տոների առթիվ` մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն, բարեկեցություն, բազում հաջողություններ:

Թող 2020 թվականը մեր երկրի ու ժողովրդի համար լինի խաղաղության,  ձեռքբերումների ու առաջընթացի տարի և  բոլորիս  օջախներում միշտ ջերմություն, սեր ու համերաշխություն տիրի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար

Սամվել Ավանեսյան

ԿԻՍՎԵԼ