Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը հայտնում է, որ ԱՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն դեկտեմբերի 10-ի՝ Արցախի Հանրապետության մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և սահմանադրության օրվա կապակցությամբ հատկացվում է  միանվագ դրամական օգնություն հետևյալ անձանց՝

  • Հաշմանդամ զինծառայողներին՝ 10000-ական դրամ,
  • Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝ 16000-ական դրամ,
  • Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց ՝ 16000-ական դրամ,
  • Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց՝ 13000-ական դրամ,
  • Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին (այրիներին) և նրանց հավասարեցված անձանց՝ 11000‑ական դրամ,
  • Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում զինծառայություն անցած, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում թիկունքում անձնազոհ աշխատանքի կամ անբասիր ծառայության համար պարգևատրված անձիք՝ 11000-ական դրամ,
  • Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև  ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած)՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամներին՝ 40000-ական դրամ,
  •   Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների   մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնային Ղարաբաղի մարզային  խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի միացյալ նիստին մասնակցած  պատգամավորներին՝ 50000-ական դրամ:

Դրամական օգնության վճարումները կիրականացվեն ս.թ. դեկտեմբերի 9-ից Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող «Արցախփոստ» ՓԲԸ բաժանմունքների կողմից՝ ըստ քաղաքացիների հաշվառման (բնակության) վայրի։
Դրամական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։

ԿԻՍՎԵԼ