Հաստատվեցին բարեգործական ծրագրեր

ՏԵՂԵԿԱՆՔ

Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2019 թվականի նոյեմբեր ամսում ընդունված որոշումների մասին

  • Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018  թվականի  մայիսի 17-ի  N 64-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 128-Ա առ 18 նոյեմբերի 2019 թվական).
  • Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018  թվականի  հուլիսի 4-ի  N 98-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում N 129-Ա առ 18 նոյեմբերի      2019 թվական).
  • 2019 թվականի հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` գրքեր (որոշում N 130-Ա առ 18 նոյեմբերի 2019 թվական).
  • 2019 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք (որոշում N 131-Ա առ 18 նոյեմբերի 2019 թվական):

 

ԿԻՍՎԵԼ