Աշխատանքային կենսաթոշակների համար պետբյուջեից կհատկացվի ավելի քան 11 միլիարդ դրամ

Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծով «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 11 միլիարդ 352 միլիոն 700 հազար դրամ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ հաշվի են առնվել աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը և առաջին տասը տարվա համար աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի բարձրացմամբ, իսկ տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի պահպանման միտումները, որի արդյունքում հիմնական կենսաթոշակի և առաջին տասը տարվա համար աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի չափերը կկազմեն համապատասխանաբար 18 հազար դրամ և 950 դրամ՝ նախկին 16 հազար և 800 դրամի փոխարեն: Արդյունքում միջին աշխատանքային կենսաթոշակի չափը կկազմի 47 հազար 300 դրամ՝ 2019 թվականին միջին աշխատանքային կենսաթոշակի չափը 43 հազար 100 դրամ էր:
ԿԻՍՎԵԼ