Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության և համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին, որը տեղի ունեցավ սույն թվականի նոյեմբերի 28-ին, նվիրաբերեցին 1 541 600 (մեկ միլիոն հինգ հարյուր քառասունմեկ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
<<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի այս տարվա հանգանակության միջոցներով Արցախում և Հայաստանում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրեր: