Աշխատանքի և զբաղվածության գործակալության պետ Հ.Պետրոսյանը և նույն գործակալության առաջին կարգի մասնագետ Ա.Գաբրիելյանը մասնակցեցին <<Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ>> հայաստանյան ներկայացչության աջակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված Զբաղվածության պետական ռազմավարության շահագրգիռ կողմերի հանդիպմանը

Սույն թվականի նոյեմբերի 22-23-ը  ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության Աշխատանքի և զբաղվածության գործակալության պետ Հ.Պետրոսյանը և նույն գործակալության առաջին կարգի մասնագետ Ա.Գաբրիելյանը մասնակցեցին <<Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ>> հայաստանյան ներկայացչության աջակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված Զբաղվածության պետական ռազմավարության շահագրգիռ կողմերի հանդիպմանը, որտեղ քննարկվեցին ռազմավարության հիմնադրույթներն ու միջոցառումները: Հանդիպմանը  մասնակցեցին զբաղվածության և դրան անմիջապես առնչվող հարակից ոլորտներումակտիվ գործունեություն ծավալող պետական, հասարակական և մասնավոր հատվածի կառույցների,
միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատ փորձագետները:

ԿԻՍՎԵԼ