Նախարար Ս.Ավանեսյանի ուղերձը կույրերի միջազգային օրվա կապակցությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)  նախաձեռնությամբ այսօր՝  նոյեմբերի 13-ին նշվում է կույրերի միջազգային օրը:

Օրվա հիմնական նպատակը չտեսնող մարդկանց խնդիրների նկատմամբ հանրության ուշադրության հրավիրումն է, նրանց՝ կրթություն ձեռք բերելու հնարավորությունների ընդլայնում, զբաղվածության  ապահովում և որպես արդյունք հասարակության մեջ ինտեգրում:

Այսօր տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց լիարժեք կյանքով ապրելու գործում կարևոր նշանակություն ունի ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունը, ինչը նպաստում է նրանց կարողությունների և հմտությունների զարգացմանը, դրականորեն անդրադառնում կենսագործունեության բոլոր ուղղություների վրա:

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը տարբեր ծրագրերի շրջանակներում անդրադառնում է սահմանափակ կարողություններով անձանց խնդիրներին, դրանով իսկ փորձելով ինտեգրել նրանց հասարակական կյանքին:

Սիրելի հայրենակիցներ, մաղթում եմ  Ձեզ և Ձեր ընտանիքներին երջանկություն, առողջություն և բարեկեցություն:

 

Լուսանկարը՝ artsakhpress.am-ի:

ԿԻՍՎԵԼ