Հաստատվեցին բարեգործական ծրագրեր

ՏԵՂԵԿԱՆՔ

Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2019 թվականի հոկտեմբեր ամսում ընդունված որոշումների մասին

  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2008  թվականի  փետրվարի 15-ի  թիվ 01 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 110-Ա առ 8 հոկտեմբերի 2019 թվական).
  • 2019 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք, բժշկական և այլ ապրանքներ (որոշում N 111-Ա առ 8 հոկտեմբերի 2019 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղի ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 112-Ա առ 8 հոկտեմբերի 2019 թվական).
  • 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներից ROW հիմնադրամի կողմից Հայաստան Արցախ հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք (որոշում N 113-Ա առ 8 հոկտեմբերի 2019 թվական).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 27-ի   N 124-Ա որոշմամբ բարեգործական որակված ծրագրին հարակից գործարքի մասին (որոշում N 114-Ա առ 8 հոկտեմբերի 2019 թվական).
  • 2019 թվականի օգոստոսի 31-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ գրքեր և աշխատանքային տետրեր (որոշում N 115-Ա առ 11 հոկտեմբերի 2019 թվական).
  • 2019 թվականի օգոստոսի 31-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ վրաններ ARPENAZ 4.1 (որոշում N 116-Ա առ 11 հոկտեմբերի 2019 թվական).
  • 2019 թվականի սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ սարքեր և տարբեր տեսակի ապրանքներ (որոշում N 117-Ա առ 11 հոկտեմբերի 2019 թվական).
  • 2019 թվականի սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ բժշկական և այլ ապրանքներ (որոշում N 118-Ա առ 11 հոկտեմբերի 2019 թվական).
  • 2019 թվականի սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ գրքեր (որոշում N 119-Ա առ 11 հոկտեմբերի 2019 թվական).
  • Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող <<<<Արցախի պետական համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի կառուցման 2-րդ փուլի աշխատանքներ>> ծրագրի մասին (որոշում N 120-Ա առ 18 հոկտեմբերի 2019 թվական).
  • 2019 թվականի օգոստոսի 30-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքից բարերար Վարդան Քերոփի Կիրոյանցի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ շինանյութեր և տարբեր տեսակի ապրանքներ (որոշում N 121-Ա առ 30 հոկտեմբերի  2019 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հարավ գյուղի փողոցների արտաքին լուսավորության համակարգի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 122-Ա առ 30 հոկտեմբերի 2019 թվական).
  • Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 5-ի N 67-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում N 123-Ա առ 30 հոկտեմբերի 2019 թվական).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի  N 134-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 124-Ա առ 30 հոկտեմբերի 2019 թվական).
  • Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի օգոստոսի 31-ի N 115-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 125-Ա առ 30 հոկտեմբերի 2019 թվական).
  • Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 23-ի N 121-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին (որոշում N 126-Ա առ 30 հոկտեմբերի 2019 թվական).
  • Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 11-ի N 130-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին (որոշում N 127-Ա առ 30 հոկտեմբերի 2019 թվական):
ԿԻՍՎԵԼ