2019թ. 3-րդ եռամսյակի ընթացքում նախարարությունում գրանցվել է 3002 փաստաթուղթ, որից 1422-ը պաշտոնական գրություն, որից 71-ը ԱՀ օրենքներ և կառավարության որոշումներ, 18-ը օրենսդրական ակտի նախագծեր, 1421-ը՝ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումներ, ներքին փաստաթղթաշրջանառության՝ 159 փաստաթուղթ։
Չորրորդ եռամսյակում նախարարությունում գրանցվել է քաղաքացիներից ստացված 1421 գրավոր դիմումներ։ Ընդ որում՝ ստացված փաստաթղթերից գրավոր դիմումներից և պաշտոնական գրություններից 729-ը պատասխան չէին ակընկալում (տեղեկություններ, ցուցակներ, հաշվետվություններ, հրավեր և այլն)։
Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել և ելքագրվել է 3685 փաստաթուղթ՝ որից 19-ը մշակված օրենսդրական ակտի նախագծեր, իսկ մնացած պաշտոնական գրությունների, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումների պատասխաններ և ներքին ելքի փաստաթղթեր։
2019թ. 3-րդ եռամսյակում նախարարի մոտ կայացել է 12 ընդունելություն, որին մասնակցել են 119 քաղաքացիներ, որոնք էլ գրավոր դիմել են նախարարին։
Նշված դիմումների զգալի մասը վերաբերում էր քաղաքացիներին նյութական կամ ֆինանսական օգնություն տրամադրելուն։ Երրորդ եռամսյակում այդ տիպի դիմումների թիվը կազմել է 1120, կամ քաղաքացիներից ստացված ամբողջ դիմումների 78.8%-ը։ Բնակարանային և վերաբնակեցման հարցերին առնչվող դիմումներն ու գրությունները 124-ն էին, զբաղվածության վերաբերողը՝ 14-ը, կենսաթոշակների վերահաշվարկման և վճարման կարգին վերաբերողը՝ 22-ը, սոցաջակցության հարցերով՝ (պրոթեզ, հաշմանդամի սայլակ, լսողական սարք, ուղեգիր, գերեզմանաքարի տեղադրում և այլն) 166, պետական նպաստների, ավանդների, երեխաների ծննդյան նպաստի նշանակման ու ընտանիքի և երեխաների հիմնահարցերին վերաբերող դիմումները՝ 139-ն էին, օրենսդրության պարզաբանմանը վերաբերող հարցերով դիմումները՝ 5-ը, հաշմանդամության կարգի սահմանման, փոփոխման, նոր փորձաքննություն անցնելու մասին դիմումները կազմել են 28, իսկ տարաբնույթ հարցերով՝ 1286, օրենսդրական հարցերովէ 27 քաղաքացիներ: Ընդ որում՝ ԱՀ նախագահի աշխատակազմ են դիմել 246, պետնախարարի աշխատակազմ՝ 65 քաղաքացիներ:
1262 դիմումներ ու գրություններ հասցեագրվել են նախարարին։