Հաստատվեցին բարեգործական ծրագրեր

ՏԵՂԵԿԱՆՔ

Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2019 թվականի սեպտեմբեր ամսում ընդունված որոշումների մասին

 

  • Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի մարտի 26-ի N 27-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում N 99-Ա առ 6 սեպտեմբերի 2019թ.).
  • 2019 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք (որոշում N 100-Ա առ 6 սեպտեմբերի 2019թ.).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 27-ի N 124-Ա որոշմամբ բարեգործական որակված ծրագրին հարակից գործարքի մասին (որոշում N 101-Ա առ 6 սեպտեմբերի 2019թ.).
  • <<ԼՈՒՅՍ>> մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների առաջին փուլ>> ծրագրի մասին (որոշում N 102-Ա առ 13 սեպտեմբերի 2019թ.).
  • Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի ճանապարհների սալապատման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով խորանարդ քարերի ձեռքբերում>> ծրագրի մասին

(որոշում N 103-Ա առ 13 սեպտեմբերի 2019թ.).

  • Միշել Լուիս էմիլ Տանկրեզի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Այգեստան գյուղի դպրոցի համար դրսի զուգարանի կառուցում>> ծրագրի մասին (որոշում N 104-Ա առ 13 սեպտեմբերի 2019թ.).
  • Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում Ղազանչեցոց փողոցում գտնվող Պետրոսյան ճամբարի դիմային ցանկապատի կառուցման աշխատանքներ>> ծրագրի մասին (որոշում N 105-Ա առ  13 սեպտեմբերի 2019թ.).
  • 2019 թվականի հուլիսի 27-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Կամո Հարութիկի Պողոսյանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` շինանյութ և սպորտային պարագաներ (որոշում N 106-Ա առ 25 սեպտեմբերի 2019թ.).
  • 2019 թվականի օգոստոսի 9-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` տարբեր տեսակի ապրանքներ (որոշում N 107-Ա առ 25 սեպտեմբերի 2019թ.).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի N 126-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում N 108-Ա առ   25 սեպտեմբերի 2019թ.).
  • Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2019 թվականի սեպտեմբերի 6-ի N 101-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 109-Ա առ 25 սեպտեմբերի 2019թ.):
ԿԻՍՎԵԼ