Ստեփանակերտի տուն-ինտերնատում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված տարեցների միջազգային օրվան

Ստեփանակերտի տուն-ինտերնատում կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ նվիրված տարեցների միջազգային օրվան:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել   ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության  սոցիալական  աջակցության  և  հասարակայնության  հետ  կապերի  բաժնի  պետ   Սամվել  Իսրայելյանը: 

Նա  ներկայացրել  է   ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման  նախարար  Սամվել  Ավանեսյանի  շնորհավորական  ուղերձը, որում   մասնավորապես  ասված  էր.  «Այս  տոնական  օրը  ևս  մեկ  հնարավորություն  է  գնահատանքի  և  մեծարանքի  խոսքեր  ուղղելու  և  խորին  երախտագիտությունը  հայտնելու   մեր  տարեցներին: Տարեցները  մեր  ազգային  ու  մշակութային    կարևորագույն   արժեքները  մեզ  հասցնողը, պահպանողն ու  պաշտպանողը, ընտանիքի, գերդաստանի  հենասյունը  և  օջախի  պահապաններն   են: Դուք  եք  մեր  երկրի  մտավոր  ներուժը, այն  կենսափորձի  հարստությունը, որը  կուտակվել  է   բազմադարյա  պատմության  ընթացքում: Պետությունը   մշտապես   իր ուշադրության   կենտրոնում  է  պահում   մեր  տարեցներին  հուզող  հարցերը, ջանքեր  գործադրում, որպեսզի  նրանք  ապրեն  արժանավայել կյանքով,  շրջապատված  լինեն   խնամքով  ու հոգատարությամբ  և  իրականացվող  բարեփոխումներովձգտում  նրանց    համարապահովել  բարեկեցիկ  ծերություն: Մաղթում  եմ   ձեզ   քաջ  առողջություն,   երկար տարիների  կյանք, անհոգ    ծերություն, ընտանեկան  ջերմություն  և  հոգատարություն»:

Մեզ  հետ  զրույցում  Ստեփանակերտի  տուն-ինտերնատի  տնօրեն  Արայիկ  Պողոսյանն  ասել  է, որ  իրենց  մոտ   բնակվում  է   շուրջ  80   քաղաքացի, որից  48  %-ն  ունի    առաջին  և  երկրորդ    կարգի  հաշմանդամության  կարգ:
«Մեր  բնակիչներից՝  38-ը  կանայք  են, իսկ   42-ը՝   տղամարդիկ:   2019  թվականին  ընդունել  ենք32, իսկ   18  թվականին՝  43 քաղաքացու»,-  նշել  է  տնօրենը:
Նա    ևս   շնորհավորել  է  տարեցների  միջազգային  օրը  և  մաղթել    առողջություն,   արևշատության, խաղաղություն  և  անհոգ  օրեր:
Մեզ  հետ  զրույցում    66-ամյա  Վալերի  Տոնյանն  ասել է, որ    արդեն  երկու տարի  է, ինչ   ինքն  ապրում  է  Ստեփանակերտի   տուն-ինտերնատում:
Նրա   խոսքով՝   տուն-ինտերնատի  աշխատակիցները   բարիացակամ,    սիրալիր      և ուշադիր   վերաբերմունք  են  ցուցաբերում  իրենց   նկատմամբ:
«Մենք՝  այստեղ  ապրողներս  միայն  մի  երազնք ու  ցանկություն  ունենք, որ    բոլորս  ունենանք  մեր   ընտանիքը, տունն  ու  տեղը՝  շրջապատված  հարազատների   սիրով  ու  ջերմությամբ»,-ավելացրել  է  Վ. Տոնյանը:
86-ամյա    Հայկանուշ  Բարսեղյանն  արդեն   չորս  տարի  է, ինչ  բնակվում  է  տուն-ինտերնատում: Նա  գոհ   է  կենցաղային     պայմաններից, մաքրությունից, աշխատակիցների  վերաբերմունքից:
«Տարեցների  միջազգային  տոն  օրվա  առթիվ  ցանկանում  եմ  բոլորին    ուրախ  ու  անհոգ  կյանք, ղարաբաղյան  երկարակեցություն, խաղաղության»,-ասել  է   Հ. Բարսեղյանը:
Միջոցառմանը      հայրենասիրական  երգերով  ու  ազգագրական   պարերով  հանդես  են  եկել   «Մենք ենք մեր սարերը» ազգագրական  երգի-պարի   և   «Արցախի  բալիկներ»  պետական  համույթները:
Շուշիի Խաչատուր  Աբովյանի  անվան  դպրոցի   նախապատրաստական  խմբի   սաները  Ստեփանակերտի  տուն-ինտերնատին  են    նվիրել    գունավոր    պլակատ:
 
ԿԻՍՎԵԼ