Հոկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տարեցների միջազգային օր: Այս տոնական օրը ևս մեկ հնարավորություն է գնահատանքի ու մեծարանքի խոսքեր ուղելու և խորին երախտագիտությունը հայտնելու մեր տարեցներին:
Սիրելի հայրենակիցներ, տատիկներ ու պապիկներ
Դուք եք մեր ազգային ու մշակութային կարևորագույն արժեքները մեզ հասցնողը, պահպանողն ու պաշտպանողը, ընտանիքի, գերդաստանի հենասյունը և օջախի պահապանը։
Դուք եք մեր երկրի մտավոր ներուժը, այն կենսափորձի հարստությունը, որը կուտակվել է բազմադարյա պատմության ընթացքում:
Պետությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մեր տարեցներին հուզող հարցերը, ջանքեր գործադրում, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով ու հոգատարությամբ և իրականացվող բարեփոխումներով ձգտում նրանց համար ապահովել բարեկեցիկ ծերություն:
Հարգելի տարեցներ ևս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ քաջառողջություն, երկար տարիների կյանք, անհոգ ծերություն, ընտանեական ջերմություն ու հոգատարություն: