ՀՀ գործընկերների հետ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին. Սամվել Ավանեսյան

Սոցիալական պաշտպանության ոլորտը և կարգավորվող օրենսդրությունը հայկական երկու հանրապետություններում լավագույն դեպքում պետք է լինեն նույնը կամ էլ պետք է արվի ամեն ինչ, որպեսզի տարբերությունները լինեն քիչ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին նախօրեին Խորհրդարանում կայացած օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը: Նախարարի խոսքով` երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը կրում է շարունակական բնույթ:
«ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի վերջերս Արցախ կատարած այցի ընթացքում քննարկել ենք օրակարգային մի շարք հարցեր: Մեր հայաստանյան գործընկերները առանձնահատուկ ուշադրություն են դարձրել այն ծրագրերին, որոնք իրականացվում են ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով: Հայաստանյան գործընկերների հետ քննարկել ենք նաև նոր ծրագրերի ներդրման և գործող ծրագրերի չափերի ավելացման հարցը: Կարևորվել է հատկապես հասարակական սեկտորի հետ աշխատանքի ակտիվացումը»,- նշել է Ս. Ավանեսյանը:
ԿԻՍՎԵԼ