«Պատվավոր կոչումների մասին» օրենքն Արցախում կգործի 2020 թվականի հունվարի 1-ից:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին նախօրեին Խորհրդարանում կայացած օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նախարարի խոսքով` ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից օրենքը ստորագրվել է 2019 թ.-ի հուլիսի 1-ին: Դրա համաձայն` «Վաստակավոր»-ի պատվավոր կոչում ունեցողները պետք է ստանան պատվովճար, որի կարգն ու չափը սահմանում է կառավարությունը: Ս. Ավանեսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ԱՀ կառավարության կողմից կարգը կսահմանվի: