«Վորլդ Վիժոն» միջազգային բարեգործական կազմակերպության և «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչներս ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր քննարկել ենք «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը, որն առաջիկայում նախատեսում ենք իրականացնել Արցախում:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Վորլդ Վիժոն» միջազգային բարեգործական կազմակերպության տնօրեն ժիրայր Էդիլյանը:
Նրա խոսքով՝ ծրագիրը ենթադրում է ընտանիքների հետ անհատական աշխատանքների իրականացում:
«Այս ծրագրով փորձում ենք օգնել առավել խոցելի ընտանիքներին, որոնք պետք է ապրեն բարեկեցիկ կյանքով: Առաջիկայում հանդիպում կունենանք ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի հետ և կքննարկենք թե որ շրջաններում են ավելի մեծ թիվ կազմում խոցելի ընտանիքները: Մեր ծրագրի աջակցության հիմքում ընկած է ընտանիքների կարողությունների վերհանումը, և այդ ամենի վրա որոշակի միջամտություններիի կիրառումը, որը թույլ կտա ունեցած կարողություններով ավելի շատ եկամուտ ունենալ»,-ավելացրել է Ժ. Էդիլյանը:
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի խոսքով՝ վերոնշյալ ծրագիրն Հայաստանում իրականացնում են շուրջ 25 ընտանիքների հետ: ԱՀ-ում նախատեսվում է իրականացնել 20 ընտանիքների շրջանում:
Հովհ. Ղազարյանը նշել է նաև, որ «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի նպատակն է համակողմանի գործիքակազմի կիրառման միջոցով օգնել ավելի աղքատ ընտանիքներին, բացհայտնել նրանց ներուժը և հնարավորություն տալ հաղթահարել աղքատությունը, լինել ինքնաբավ: